Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որդին գողացել էր գառներն ու տվել պարտքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում էր տվել Թորոսգյուղի 67-ամյա մի բնակչուհի. հունվարի 25-ի ժամը 08.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը կից անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են երկու գառ:

Նա նաև հայտնել էր, որ նույն օրը ոստիկանություն չէր դիմել, որովհետև ցանկացել էր իր ուժերով գտնել գողին:

Աշոցքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել էր 42-ամյա որդին: Պարզվել է նաև, որ նա պարտքի դիմաց գառները տվել է Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 30-ամյա բնակչին:

42-ամյա թորոսգյուղցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն: