Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Որդիների Կանչ». Թող քպականները լավ իմանան՝ քանի մենք կանք, դուք միշտ այդպես սողալով ու վախենալով պիտի շարժվեք

«Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները՝ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողները, առավոտյան 05:00-ից Եռաբլուր զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու համար դավաճանական իշխանությանը այցելել  իրենց տղաների շիրիմներին։

«Իհարկե ուժերը անհավասար էին, եթե նախորդ անգամ նշում էինք, ոտիկանները բազմահազար էին, այս անգամ նրանց քանակը 10 անգամով ավելի շատ էր…

Թրքահպատակ Իշխապությունները եկան Եռաբլուր, իսկ ծնողները չկարողացան ճեղքել այդ բազմահազարանոց ոստիկանական պատը…Դե ինչպես միշտ ձևական 2-3 լուսանկար անելուց հետո նրանք հեռացան…։ Նշենք նաև, որ Եռաբլուրի բոլոր կողմերի մուտք ու ելքերը փակվել էին լրատվականների, քաղաքացիների և անգամ ծնողների համար…

 «Որդիների Կանչ» ՀԿ-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է.

«Թո’ղ  քպականները ԼԱ՜Վ իմանան, քանի մենք կանք, քանի շնչում ենք, իրենք ՄԻՇՏ և ՄԻՇՏ արժանանալու են այս վերաբերմունքին։ Մենք չենք թողնելու, որ ձեր ներկայությամբ պղծեք մեր սրբավայրը…։ Քանի ՄԵՆՔ ԿԱՆՔ Դուք միշտ այդպես սողալով ու վախենալով պիտի շարժվեք…, իսկ ՄԵՆՔ՝ ԿԱՆՔ»,- նշված է «Որդիների Կանչ» ՀԿ հայտարարության մեջ։