Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որքա՞ն գումար է  ծախսվում  Գյումրու գլխավոր տոնածառի վրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գյումրու Ամանորյա միջոցառումները համայնքային բյուջեի վրա կնստեն 12 միլիոն 100 հազար դրամ։ Այս տարի ծախսերի մեջ ներառել են նաև երեխաների նվեր-տոպրակները։ Դրանց համար կծախսեն  4 միլիոն դրամ։

«Դեկորների և քաղաքի կարևոր մասերի զարդարման համար 6 միլիոն 300 հազար դրամ ենք ավելացնում, հյուրասիրության համար 600 հազար դրամ, ձմեռ պապի ծառայությունը 250 հազար դրամ: Ձմեռ պապը պիտի մեր մանկապարտեզները գնա, մեր երեխեքին  ուրախացնի, շնորհավորի։ Եվ հրապարակի գլխավոր տոնածառը՝  դեկորների տեղադրման, մոնտաժն ու ապամոնտաժը, լուսավորման աշխատանքների հետ կապված ծախսերը 7 միլիոն 250 հազար դրամ։ Ընդամենը Ամանորին մենք կծախսենք 12 միլիոն 100 հազար դրամ»,-զեկուցեց Գյումրու համայնքապետի ֆինանասկան գծով  խորհրդական Լենա Ջիլավյանը։

Ըստ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի՝ մասնավորի կողմից կազմակերպվելու է  նաև տոնավաճառ։

Ավագանու  «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի կարծիքով էլ, Գյումրին զբոսաշրջային քաղաք է,  և ոչ թե 10-12 միլիոն դրամ պիտի ծախսել, այլ՝ ավելին, որպեսզի ավելի շատ մարդիկ գան ամանորյա Գյումրի և ավելի մեծ հետաքրքրություն ունենան։

Գյումրու հայնքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանից տեղեկացանք, որ տեղադրվում է հին տոնածառը, 27 մետր բարձրություն  ունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ