Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից». Հարություն Մանուչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սիրելի’ հայրենակիցներ,

Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:

Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ  է տարել և իրականացնելու է տրված խոստումները:

Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող:

Սիրով՝ ձեր Հարություն Մանուչարյան

Զորավոր Համայնք Դաշինք