Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Որպես Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու ապացույց դատարանում ուսումնասիրել են Նիկոլ Փաշինյանի ելույթը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

«Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը որպես ևս մեկ ապացույց դատարանին է ներկայացրել 2021 թ. մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Այդ ժամանակ Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Ալումյանը գտնում է, որ  Փաշինյանն այդ ելույթով խախտել է նախագահի անմեղության կանխավարկածը։

Ապացույցի հետազոտությունից հետո անհրաժեշտություն է առաջացել դիտարկել այդ ելույթի սփռվածությունը, ինչի հնարավորությունն այդ պահին դատարանում չի եղել ինտերնետ կապի բացակայության պատճառով։