Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Որտե՞ղ ենք մենք գտնվում, ո՞ւր ենք ուզում գնալ եւ ինչպե՞ս ենք ուզում գնալ». կայացավ «Ապագա հայկական»-ի երեք հանձնախմբերի համատեղ նիստը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Որտե՞ղ ենք մենք գտնվում, ո՞ւր ենք ուզում գնալ եւ ինչպե՞ս ենք ուզում գնալ. այս հարցերի պատասխանները գտնելու նպատակով մարտ ամսին Երեւանում կկայանա «Ապագա հայկականը» քաղաքացիական համաժողովը: Առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի փորձագիտական երեք հանձնախմբերի միացյալ եւ վերջին հանդիպումը կայացավ այսօր:

Այսօրվա քննարկման թեման ցեղասպանության հարցն էր: Շուրջ 50 փորձագետները քննարկման արդյունքում վերջնականացնելու են իրենց մշակումները՝ հայկական իրականությունում նախադեպը չունեցող համաժողովին քննարկելու համար: Այս քննարկմանը նախորդել է խմբերի վեցամսյա աշխատանքը: Այսօրվա քննարկումը նաեւ ապագա քաղաքացիական ասամբլեայի համար միկրոմոդել կլինի, ինչը հնարավորություն կտա նկատել առկա թերությունները եւ շտկել դրանք:

«Ապագա հայկականի» հանրային նախաձեռնության շրջանակներում 15 նպատակներ են ուղենշվել: Դրանք լրամշակվել են 2021-ի գարնանը՝ հայաստանյան, սփյուռքյան եւ այլ երկրների 700 փորձագետների աշխատանքի արդյունքում: Նախաձեռնության նպատակն է ի մի բերել հանրության ջանքերը՝ հայրենիքում եւ սփյուռքում, ձեւավորելու միասնական տեսլական՝ ապագայի համար եւ այդ տեսլականին հասնելու ուղղություններն ուրվագծելու: Մարտ ամսին կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեային հաջորդեն ևս մի քանի ասամբլեաներ, որպեսզի ամբողջականացվեն միասնական նպատակների ձեւավորումը:

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն Aravot.am-ի հարցին՝ հարթակը հանրային է եւ պետական լծակներ չկան՝ արդյունքները կյանքի կոչելու համար, ինչպե՞ս պետք է դրանք օգտագործվեն, պատասխանեց, որ առաջնային նպատակը միասնական տեսլականի նախանշումն է, որին մեկ համաժողովով, անշուշտ, հնարավոր չի լինելու հասնել, բայց դա ճանապարհի սկիզբն է:

Հարթակում փորձ է արվել ներգրավվել նաեւ գործող կառավարությանը. գարնանը կայանալիք համաժողովին մասնակցության հրավեր ուղարկվել է նաեւ կառավարության անդամներին: Փորձագիտական խմբերի աշխատանքների մի քանի նիստերին կառավարութան տարբեր ներկայացուցիչներ մասնակցել են, բայց, ըստ Արտակ Ապիտոնյանի, խնդիրն ավելի բազմազան է եւ յուրաքանչյուրս պետք է փորձենք անել մեր անելիքը՝ պարզապես ավելի համակարգված:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ