Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնության ենթարկելու գործով  առերսումները շարունակվում են։ Սակայն, լրագրողների հետ զրույցում ծնողների պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այսօրվանը վերջին առերեսումն է, ծնողներն այլևս չեն մասնակցելու։

«Սա իրենց դիրքորոշումն է, իսկ այն բխում է հենց առերեսումների  բովանդակություններից։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն,  առերեսումը կատարվում է դատավարական մրցակիցների միջև  այն դեպքում, երբ նրանց  ցուցմունքներում առկա են  էական հակասություններ կոնկրետ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ։

Մենք 2-3 առերեսումից հետո տեսանք, որ ոստիկանների և ծնողների ցուցմունքներում նման հակասություններ առկա չեն։ Ծնողները  նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելու միջոցով, ոստիկանները չեն հերքում, որ իրականում իրավական պահանջ չի ներկայացվել, հետևաբար այս առերեսումներն ինքնանպատակ են»,- ասաց փաստաբանը։

Նրա փոխանցմամբ, Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն իր ցուցմունքում փաստել է՝ երբ անձինք բերման են ենթարկվել, կոնկրետ այդ պահի դրությամբ ծնողների կողմից հասարակական  կարգի խախտումներ, անվտանգությանը սպառնացող  գործողություններ առկա չեն եղել։

Վ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ առերսումները պետք է  կատարվեն տարբեր ծառայությունների ոստիկանների  և հրամանատարական կազմի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ, ոչ թե ծնողների ու ոստիկանների։

«Կարող են դատավարական միջոցներ  կիրառել ի հակադարություն մեր այդ դիրքորոշման։ Օրինակ, ծնողներին  բերման ենթարկեն։ Թող բերման ենթարկեն։ Եթե կփորձեն  բերման ենթարկելով առերեսում իրականացնեն՝ դա իրավաչափ չէ, քանի որ մենք պնդում ենք, որ չկա այս պահին հակասություններ»,- ասաց Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինծառայողների ծնողների պաշտպան Վահան Հովհաննիսյանը։