Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետը անձամբ է հետեւում ոստիկանների ծառայությանը (ֆոտոշարք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը սեպտեմբերի 25-ին անձամբ այցելեց ու հետեւեց Քաջարան համայնքի ընտրական տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքին։ Հիշեցնենք, Սյունիքի մարզի Քաջարան ու Սիսիան համայնքներում այսօր տեղի են ունենում ավագանու անդամի համամասնական ընտրակարգով ընտրություններ։

Նա եղավ բոլոր տեղամասերում, զրուցեց ոստիկանների հետ, հետաքրքրվեց քաղաքացիներից՝ արդյո՞ք բողոք կամ որեւէ հարց ունեն կապված ոստիկանների ծառայության հետ։ Նկատենք, որ  Քաջարանում ոստիկանները, բացի ընտրական տեղամասերից, ծառայություն են իրականացնում  նաեւ քաղաքի բանուկ փողոցներում։

35/02 ընտրական տեղամասի բակում Aravot.am-ի հարցմանն ի պատասխան Ալիկ Մամիկոնյանը նշեց, որ Քաջարանից հետո Սիսիան է մեկնելու։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ