Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ոստիկանությունը ուժ է կիրառել Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով խաղաղ երթ իրականացնողների նկատմամբ․ ԱԺԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քիչ առաջ ոստիկանությունը սադրանք հրահրեց՝ ուժ կիրառելով Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով Երևանի կենտրոնում խաղաղ երթ իրականացնող Բևեռի աջակիցների նկատմամբ:

Արդյունքում երթի մասնակիցներից երկուսը վնասվածք է ստացել, կան բերման ենթարկվածներ:

Նրանց թվում են Արթուր Դավթյանը, Հակոբ Բուլանիկյանը, Գերաս Ավետիսյանը, Սերգեյ Ավագյանը, Տիգրան Մանուկյանը, Սարո Գրիգորյանը, Սոս Ավետիսյանը, Արարատ Եսայանը, Գեղամ Սիմոնյանը, Հասմիկ Հարությունյանը, Լաուրա Պապիկյանը և երթի այլ մասնակիցներ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն