Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ով եւ ինչու է փակել Գորիս-Ստեփանակերտ մայրուղին

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ բանակցությունների արդյունքում «Ադրբեջանի էկոլոգիայի նախարարության» և «AzerGold»-ի կեղծ աշխատակիցները ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ մեկնել են Ստեփանակերտ՝ խաղաղապահների շտաբում քննարկելու իբր բնապահպանական մշտադիտարկման կազմակերպման և անցկացման հարցը, գրում է Infoteka24.ru-ն։

Իր հերթին, արցախցի հասարակական գործիչ Սերգեյ Շահվերդյանը գրել է․ «Բանակցությունները տվել են այն արդյունքը, որի վրա ադրբեջանական կողմը հույսը դրել էր»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Եվ այնուամենայնիվ, պարզվում է, որ ադրբեջանական կողմը չի փակել ճանապարհը, այն «փակվել է ռուս խաղաղապահների կողմից» բանակցությունների ընթացքում։

Փոխանակ բնակչությանը կոչ անելու համբերության և որոշ ժամանակով առանց Երևան շրջագայությունների, մինչև Ադրբեջանին ստիպեն բացել կյանքի ճանապարհը, իշխանությունները փաստացի խաղացին նրա հետ՝ սկսելով աղետալի «բանակցություններ»՝ ընդունելով վերջնագիրը»։