Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ով կփոխարինի Վահագն Հովակիմյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահությանը. նա ԿԸՀ է գործուղվում:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ քաղաքական իշխանությունը Հովակիմյանին ԿԸՀ նախագահ նշանակելու որոշում ունի: Այժմ, փաստորեն, Հովակիմյանն անձամբ է հաստատում մեր հրապարակած լուրն ու հայտնում՝ անդամակցությունը դադարեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու վայր դնում պատգամավորական մանդատը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վահագն Հովակիմյանի՝ ԱԺ-ն լքելուց հետո, նրան փոխարինելու, ըստ երևույթին, Դավիթ Առուշանյանը կգա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարը Առուշանյանն է:
Նշենք, որ Դավիթ Առուշանյանն այս պահին Շիրակի փոխմարզպետի պաշտոնն է զբաղեցնում:

Սևակ Վարդումյան