ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Պրահայում մեկ սեղանի շուրջ նստած էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, ով խախտելով Հայաստանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունները, գործարքի է գնացել Իլհամ Ալիևի հետ և գաղտնի կերպով Ադրբեջանին է փոխանցել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին։ Մեկ սեղանի շուրջ է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նշված պետություններից Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցված են` նշված միջադեպից հետո։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր