ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Այցը եռօրյա կլինի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ՌԴ կմեկնեն Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը, Մարինա Ղազարյանը, Տարոն Մարգարյանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր