Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ու՞ր է Ղարաբաղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ցույց տուր, և մենք կվերադառնանք. տեղահանված արցախցիները՝ Խանումյանին

Արցախից տեղահանվածներն ակցիա են անում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Նրանք Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այս դեպքում ԱՄՆ-ից, պահանջում են կատարել իրենց պարտականությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք նույն պահանջով ՀՀ-ում ՌԴ և Ֆրանսիայի դեպսանությունների մոտ էին ակցիա իրականացնում։ 

«Քանի որ աշխարհում հիմա արդարության դատավորը ԱՄՆ-ն է, այդ պատճառով հավաքվել ենք ԱՄՆ դեսպանատան մոտ։ Մեր պահանջն է՝  մեզ վերադարձնել մեր հայրենիքը, և Ալիևի առաջ էլ  պետք է պահանջ դրվի, որպեսզի արդարությունը լիակատար լինի՝ մեզ ոչ միայն մեր բնակավայրերը վերադարձնեն, այլև նկարներ ենք տեսնում, հենց ադրբեջանցիների կողմից նկարված,  թե ինչպես են մեր տները քարուքանդ անում, վառում, ավերում։ Ալիևի առաջ  պահանջ դրվի՝ ամեն մի ընտանիքի հասցրած վնասը փոխհատուցի, որպեսզի մարդիկ վերադառնան, վերականգնեն իրենց տունը, ունեցվածքն ու իրենց հողի վրա ապրեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի, Արցախի իշխանությունները  որևէ բանի ընդունակ չեն, անցյալ չունեցող մարդիկ են, քաղաքական գործչի  դաստիարակություն չեն անցել, նրանց գործելակերպը, խոսելաոճը փողոցային, լակոտական մակարդակից չի բարձրանում։

«Այդ պատճառով մենք մեր կառավարություններից պահանջներ չունենք, հավաքվում ենք քաղաքակիրթ երկրների դեսպանատաների մոտ»,- ասաց  տեղահանված արցախցին։ 

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանն ասաց, որ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը, գնացել է Բերձոր և Աղավնո,  ժողովրդին ասել է՝ դուրս եկեք ձեր տներից, նաև ասել են չհամարձակվեն գնալուց առաջ տները վառել, թե չէ փոխհատուցում չեն տա:

Նա հիշեցրեց Խանումյանի մեկ այլ հայտարարություն. «Եթե Երևանից արցախցի փախստականները հետ չգան Արցախ, մենք պետք է դիմենք միջազգային հանրությանը նրանց որևէ բանով չաջակցեն, որպեսզի հետ գան Արցախ։ Այսինքն, չեմ հասկանում, ինչու են մեզ ուզում տանել Արցախ, եթե այժմ Արցախն իրենք պետական քաղաքականությամբ մանրից հայաթափում են»։

«Մեր վիճակն է՝ անտուն, անտեր, մի կերպ բնակարանի վարձ ենք փակում, ընկեր ունեմ, ասում եմ՝ այս մրգից երեխեքին առ, ասում է՝  չեմ համարձակվում։ Մեր վիճակը սա է, բայց այսպիսի վիճակում էլ դեռ հլը Խանումյանի նմաները  հայտնվում են ու հայտարարում՝ միջազգային կառույցներին դիմելու են, որ չօգնեն այս ժողովորդին, որ հետ վերադառնան Ղարաբաղ։  Մենք պատրաստ ենք վերադառնալ Ղարաբաղ, ո՞ւր է Ղարաբաղը, ցույց տվեք աշխարհի քաղաքական քարտեզի վրա, մենք մեծ սիրով, հաճույքով վերադառնանաք Ղարաբաղ։

Հենց ազատագրական պայքար սկսվի Ղարաբաղում, մեզ այստեղ չեք տեսնի, մենք կգնանք ու մեր պայքարը կշարունակենք այդնտեղ»,- ասաց Լ.Հայրյանը։