Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինական աթս-ն հարվածել է ՌԴ թիկունքային ավիաբազային․ ոչնչացել է 2 TU 22M3

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է ՌԴ Կալուգա քաղաքի մերձակայքում գտնվող «Շայկովկա» օդանավակայանին և ոչնչացրել երկու TU 22M3 ռմբակոծիչ։ Այդ ինքնաթիռները ռմբակոծել են Ուկրաինան, գրում են զլմ-ները, հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներին։

«Շայկովկա» օդանավակայանը Ռուսաստանի Դաշնության թիկունքային ավիաբազան է և գտնվում է Ուկրաինայի հետ սահմաններից ավելի քան 350 կմ հեռավորության վրա։ Կալուգայից Մոսկվա 300 կմ է:

Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել են, թե պայթյուն է տեղի ունեցել Կալուգայի շրջանի Շայկովկա ռազմական օդանավակայանում, որտեղ տեղակայված է 52-րդ գվարդիական ծանր ռմբակոծիչ ավիացիոն գունդը։ Այնտեղ վայր է ընկել անօդաչու թռչող սարք, որը ենթադրաբար եկել է Ուկրաինայի հետ սահմանային հատվածից։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ավիաբազայի ենթակառուցվածքն ու տեխնիկան չեն տուժել։