Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինական բանակի հարձակումը եւ տարածքների ազատագրումը շարունակվում է

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական ամփոփ վերլուծության մեջ ենթադրում է, որ ուկրաինական բանակի մեկամսյա շարունակվող հարձակումը երկրի հյուսիս-արևելքում հեռու է ավարտվելուց և կարող է շարունակվել Լուգանսկի շրջանում տարածքների ազատագրմամբ։

ISW-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի սկզբին Խարկովի մարզում գրավյալ տարածքների մեծ մասի կորստից հետո ռուսները չկարողացան ամրանալ բնական սահմանների՝ Օսկոլ և Սեվերսկի Դոնեց գետերի շրջանում։ Արդյունքում ուկրաինացիները մաքրեցին Օսկոլի արևելյան ափը, անցան Սևերսկի Դոնեցը և գրավեցին Լիմանն ու նրա շրջակա տարածքները, և հիմա նրանց առջև նման խոչընդոտներ չկան։

Բացի այդ, այն փաստը, որ ուկրաինացիները միաժամանակ հարձակվում են հարավում, Ռուսաստանին ստիպում է ընտրել, թե որտեղ ավելի ուժեղացնել պաշտպանությունը, որտեղ ավելի քիչ, և արդյունքում մեծանում է ուկրաինական հաջողության հավանականությունը և՛ այնտեղ, և՛ այնտեղ, գրում են փորձագետները։