Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինական հատուկ ջոկատայինները գործում են Ռուսաստանի տարածքի խորքում․ Observer

Observer թերթի թղթակիցը զրուցել է Ռուսաստանի տարածքում գործող երեք ուկրաինացի դիվերսանտների հետ։ Նրանք «Եղբայրություն» կամավորական գումարտակից են և պաշտոնապես անկախ են ուկրաինական բանակից։ Նրանց աշխատանքը տատանվում է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների առևանգումից մինչև հիմնական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացում և Ռուսաստանում թշնամու ինքնաթիռների խոցում: Նրանց խոսքով՝ իրենք ՌԴ տարածքում արդեն սպանել են ՌԴ երեք քաղաքացու, գրում է BBC-ն։

Նրանք գիտակցում են, որ Արևմուտքը վախեցած է այն մտքից, որ իրենք լուրջ հարված կհասցնեն Ռուսաստանին սեփական տարածքում. միգուցե Եվրոպան վախենում է միջուկային զենք կիրառելու Պուտինի սպառնալիքից․ «Ստացվում է, որ ռուսները կարող են մտնել Ուկրաինայի տարածք, իսկ ուկրաինացիները չեն կարող մտնել Ռուսաստան»,- ասում է կամավորներից մեկը։

Հատուկ նշանակության ջոկատի անդամները հրապարակավ խոսել են իրենց գոյության մասին՝ Պուտինին ցույց տալու համար, թե որքան հեշտ է իրենց համար մուտք գործել Ռուսաստան։ Այսպիսով, ըստ կամավորների, իրենք ցանկանում են «բարոյալքել թշնամուն»։ Նրանք նաև գիտեն, որ եթե իրենց հետ ինչ-որ բան պատահի, Ուկրաինան կհերքի իրենց մասին որևէ տեղեկություն։