Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինական ուժերը հնարավոր է ոչնչացրել են իրանական անօդաչուների կառավարման ռուսական ռազմական կենտրոնը․ ISW

Ուկրաինական ուժերը հնարավոր է ոչնչացրել են ռուսական կառավարման և ուսումնական կենտրոնը իրանական անօդաչու սարքերով, որոնք ռուսները լայնորեն օգտագործում են հարավային քաղաքներին հարվածելու համար։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։

Վերլուծաբաններն ընդգծում են, որ դա դեռ չհաստատված տեղեկություն է, քանի որ այս մասին պաշտոնապես չեն հայտարարել ո՛չ Գլխավոր շտաբը, ո՛չ էլ ռուսական կողմը։

Փորձագետները վկայակոչում են ուկրաինացի ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոյին, ով գրել է  Խերսոնի շրջանի Չուլակովկայում գտնվող ռուսական ռազմական օբյեկտին Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի մասին։

Ըստ դրա՝ սեպտեմբերի 26-ին հարվածի արդյունքում ոչնչացվել են 40 ռուսներ և 20 իրանցի հրահանգիչներ։ Իր հեթին, ուկրաինական «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը սեպտեմբերի 26-ին հաղորդել է նույն շրջանում ռուսական օազմական օբյեկտին հաջող հարված հասցնելու մասին, սակայն անօդաչու թռչող սարքերի կառավարման ուսումնական կենտրոնի մասին խոսք չկա, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։