Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինան Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ են նվեր ստացել

Ուկրաինայի զինված ուժերը ստացել են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Defense Blog-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը (ԳՀՎ):

Պարբերականի տվյալներով՝ խմբաքանակը բաղկացած է ԱԹՍ-ից հագեցած համապատասխան սպատազինությամբ։ Ըստ ԳՀՎ-ի՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar»-ը դրանք անվճար նվիրել է Ուկրաինային։

«Մենք հավերժ երախտապարտ ենք «Baykar»-ի անշահախնդիր և մշտական աջակցության համար մեր երկրի համար ամենադժվար ժամանակներում»,-ասվում է ԳՀՎ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Տրոյայի կամավորական հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Վլադիմիր Նովիկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են թուրքական « Bayraktar » անօդաչու թռչող սարքերի փոխարեն օգտագործել արդյունաբերական անօդաչու թռչող սարքեր։