Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինայում ուկրաիներենի մասին օրենքի հակառակորդներին կոչ է արվել լքել երկիրը

Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն լեզվի մասին գործող օրենքին, պետք է լքեն երկիրը: «Գազետա ռու»-ն գրում է, որ ուկրաինական «Չորրորդ ալիքի» եթերում հայտարարել է Ուկրաինայում պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմինը։

Նրա խոսքով՝ ուկրաինացման մասին օրենքը պարունակում է կետ, ըստ որի՝ պետական լեզվին սպառնացող վտանգը հավասարեցվում է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի։

Տարաս Կրեմինը հայտնել է, որ յուրաքանչյուրը, ում դուր չի գալիս պետական լեզվի առավելությունները, լեզվի մասին օրենքը և Ուկրաինան,պետք է իր պահանջները ձևակերպի՝ «նախքան այլ երկրներ նրան ուղարկելը, որտեղ իրեն ավելի հանգիստ կզգա»։

Բոլոր ոլորտներում ուկրաիներենի պարտադիր օգտագործումը, ըստ Կրեմինի, սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի դրսևորում է։