Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուկրաինայում զոհվել է Վրաստանի 33 քաղաքացի․ Ղարիբաշվիլի

Ուկրաինայում զոհվել են մեր 33 հայրենակիցներ, ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին, սա ողբերգություն է մեզ համար, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է 1tv.ge-ն։

«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել մահացածների ընտանիքներին, նրանց հարազատներին ու ընկերներին։ Այստեղ ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա շատ մեծ ցավ է մեզ համար։ Ես ուզում եմ անկեղծ լինել դրա մասին: Դա մեծ կորուստ է։ Արդեն 33 մեր հայրենակիցներ են զոհվել Ուկրաինայում, այս պատերազմում, որը մեզ համար ողբերգություն է։ Եվս մեկ անգամ ցավակցում եմ նրանց ընտանիքներին։ Ուզում եմ հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ դերակատարություն ունի ներկայիս իշխանությունն այս գործընթացում։ Ուզում եմ պարզաբանել, որ մեր կառավարության որոշմամբ, ընտանիքների հետ համաձայնեցված, բոլոր մահացածների տեղափոխումը տեղի է ունեցել կառավարության անմիջական մասնակցությամբ։ Դեսպանատներն անմիջականորեն ներգրավված են եղել, նկատի ունեմ նախորդ դեպքերը։ Ծախսերն ամբողջությամբ հոգում է կառավարությունը։ Նրանց մեծ մասը եղել են նախկին զինվորականներ, ոստիկաններ, սպաներ։ Նրանք մասնակցել են մեր տարածքների պատերազմներին՝ լինի դա օգոստոսյան, աբխազական, թե Սամաչաբլո։ Բոլորը թաղված են զինվորական պատիվներով։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել բոլորին այս ողբերգության համար»,- ասել է Ղարիբաշվիլին։