Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուրախանալու փոխարեն դարդի տակ են ընկել․ գազաֆիկացված Ղազանչիում բնակիչներից շատերը կմնան աթարի հույսին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Աշոցք խոշորացված համայնքի երեք գյուղեր՝ Ղազանչին, Բավրան և Սարագյուղը գազաֆիկացվել են։

Կառավարությունն այս նպատակի համար 32 մլն 259 հազար դրամ է տրամադրել՝ սուբվենցիոն ծրագրի գումարի 65 տոկոսը։

Իսկ «Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի արժողությունը 49 մլն 716 հազար դրամ է։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նշված է, որ կառավարությունը իր մասնակցային գումարը, այսինքն՝ 32 մլն 259 հազար դրամը երեկ հատկացրել է Շիրակի մարզպետարանին՝ շինարարին տրամադրելու նպատակով։

Շինարարական աշխատանքները իրականացվել են «ԻՍՊ ԳՐՈՒՊ» և «Լայն Շին» ՍՊԸ-ների կողմից։

Նշենք, որ գազաֆիկացման լուրը որքան ուրախանալի, նույնքան մտահոգիչ է Ղազանչիի բնակիչների համար։

Արդեն անդրադարձել ենք, որ բնակիչները դարդի տակ են ընկել․ քանի որ գազի խողովակները չեն հասցվելու հեռավոր թաղեր և իրենք շարունակելու են աթար վառել։

Գյուղի վերևի հատվածում բնակվող Ալիսա Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել էր, որ գազաֆիկացման լուրը լսելով՝ ոգևորվել էին, բայց հետո հասկացել, որ կապույտ վառելիքը դեռ երազանք է, միլիարդատեր չեն, որ մեծ փողեր ծախսեն այն իրենց տուն հասցնելու համար։

Գյուղի վարչական ղեկավար Սերգեյ Եգանյանն էլ հաստատել էր, որ գյուղի կենտրոնում բնակվողները կունենան գազ, բայց մյուս հատվածներում բնակվողները չեն կարողանա օգտվել։

«Գյուղը գազաֆիկացված չի եղել, ծրագիրը նոր է, մեկնարկել է անցած տարի, շինարարական աշխատանքներ են ընթանում, մինչև տարվա վերջ խոստանում են, որ կենտրոնական հատվածում գազը կլինի, բայց ընդհանուր գյուղինը երևի մի քանի տարի տևի։ Հիմա միայն կենտրոնական գիծն է այս պահին ծրագրի մեջ, ճիշտ է՝ մյուս տարի նախատեսված է գիծը կենտրոնական հատվածից դեպի թաղեր տանել, բայց որ մի տունը շատ հեռու ընկավ, դա խնդիր է։ Ինչքան էլ ցանկությունը մեծ լինի օգտվելու, ֆինանսական խնդիր կա, չեն կարողանա օգտվել»,-ասել էր Սերգեյ Եգանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ