Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուրուգվայի նախագահին է ներկայացվել Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի անդամները դեկտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լագաժե Փոուի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև երկրի առողջապահության նախարար Խոսե Լուիս Սաթջյանը։

Հանդիպման ընթացքում Ուրուգվայի նախագահին է ներկայացվել վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ինչպես նաև 2020թ․ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։

Հանրապետության նախագահն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ Ուրուգվայի ունեցած համերաշխ դիրքորոշումը շարունակում է մնալ այդպիսին, հատկապես՝ այս դժվարին ժամանակներում։ Լուիս Լագաժե Փոուն նաև իր սատարումն է հայտնել գործադիր իշխանության և խորհրդարանի զույգ պալատների՝ Հայաստանին առնչվող դիրքորոշումներին ու որոշումներին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ