Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուրուգվայում Հայաստանի ռեզիդենտ դեսպանություն կբացվի

ՀՀ գործադիր մարմինն այսօրվա նիստում հավանության է արժանացրել 2022 թ. օգոստոսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2019 թ. օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը և 2022 թ. օգոստոսի 19-ին Մոնտեվիդեոյում ուրուգվայական կողմին է փոխանցել Հայաստանի ԱԳՆ հայտագիրը՝ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու հայկական կողմի մտադրության մասին։

«Վերոնշյալ համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները»,-ասված է նախագծում: