Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուշագրավ պատմություն Աննա Գաբրիելյանի եւ նրա ամուսնու մասին

ԱՄՆ բանակի բժշկին, ով կոչումով մայոր է, և նրա կնոջը մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ զինվորականների բժշկական գաղտնի տվյալները Ռուսաստանին փոխանցելու փորձի համար, գրում է BBC-ն:

Մայոր Ջեյմի Լի Հենրին ծառայել է ցամաքային զորքերի Ֆորտ Բրեգի բազայում (Հյուսիսային Կարոլինա): Նա ուներ պետական գաղտնիքի թույլտվություն։

Նրա կինը՝ Աննա Գաբրիելյանը, աշխատում է Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանական հիվանդանոցում և տիրապետում է ռուսերենին։ Նա, ըստ մեղադրող կողմի, նույնպես պատրաստ է եղել գաղտնի տվյալներ փոխանցել Ռուսաստանին։

Դավադրությունը, ըստ մեղադրող կողմի, սկսել է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ Աննա Գաբրիելյանը առաջարկով դիմել է ՌԴ դեսպանատուն, իսկ ավելի ուշ հանդիպել մի տղամարդու, ում նա համարում էր ռուսական գործակալ։ Իրականում դա ԱՄՆ ՀԴԲ-ի գործակալն էր, ով Գաբրիելյանի հետ երկար քննարկում էր նրա մոտիվացիան։ Դատական ​​փաստաթղթերում հղում կա նրա ցուցմունքին. նա ասում է, որ Գաբրիելյանն առաջնորդվել է բացառապես «Ռուսաստանի հանդեպ հայրենասիրությամբ»։

Գաբրիելյանի ամուսինը՝ Հենրին, հայտնի է նաև որպես ԱՄՆ բանակի առաջին բացահայտ տրանսգենդեր կանանցից մեկը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: