Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ուժեղ բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Փետրվարի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ բքի պատճառով Մեղրիի և Սպիտակի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ուժեղ բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: