Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փակ շուկայի» դիմացի գետնանցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգվում է: Տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված աղբը, մաշված ու կոտրված սալիկները:

«Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, սակայն, քանի որ շատ ամուր ցանցային հիմք ունի, փորձել ենք հնարավորին չդիպչել ճարտարապետությանը: Աշխատանքները մոտավորապես 50 մլն դրամի շրջանակում է լինելու: Աստիճանների վրա ունենալու ենք ծածկ: Ջրահեռացումն ենք պոմպերով կազմակերպելու»,-նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

Բազալտե և տրավերտինե սալիկները փոխարինվելու են նույն նյութերից նոր սալիկներով: Տարածքն ամբողջությամբ կլուսավորվի, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Անցումը հետիոտների համար կդառնա մաքուր և հարմարավետ:

Քաղաքապետարանից հայտնում են՝ աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև դեկտեմբերի 25-ը: «Փակ շուկայի» ստորգետնյա հետիոտնային անցումը համայնքային սեփականություն է, բայց եթե լինեն ներդրումային ծրագրեր, ապա համայնքը պատրաստ է դրանք քննարկել: