ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրում մեքենայի պայթյունի հետեւանքով 4-րդ անձն է հայտնաբերվել եւ կալանավորվել: Կալանավորվածը քրեական աշխարհում հայտնի «ծուխ» անվանմամբ Արթուր Ասատրյանն է: Այս աղմկահարույց պայթյունի գործով երեք անձ այս պահին կալանքի տակ էր եւ եւս մեկն էլ կալանավորվեց:

Հիշեցնենք, որ պայթյունից մահացել էր Փարաքարում հայտնի Վարազդատ Բարոյանը, որը հայտնի է փարաքարցի Վարո անվանմամբ, իսկ թե ինչ հանգամանքներում է նրա մեքենան պայթել կամ միգուցե պայթեցվել, կպարզի քննությունը:

Փաստ է մեկ բան, որ կատարվածը խիստ անհանգստացրել է իրավապահներին եւ տևական ժամանակ նրանք փնտրում էին պայթյունը կազմակերպողներին:

Քնար Մանուկյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր