Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանի՝ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հայտարարությունները․ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նախքան Հայաստանն աշխարհին կներկայանար ու կզարմացներ Դիլիջանի միջազգային դպրոցով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2013-ի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովի ամբիոնից ի լուր աշխարհի օրվա իշխանությանը՝ Հանրապետականին, հռետորական հարց էր տալիս. «Ինչո՞ւ է իշխանությունն ափալ-թափալ շահել Ռուբեն Վարդանյանի սիրտը: Դպրոցի համար օրենքի նման նախագիծ ընդունելով՝ փաստացի կանաչ լույս եք վառում «գցողների» համար։ Իսկ այդ օրինագծի շրջանակներում գործարարին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններն ու ունեցած ելույթները գոնե ինձ ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած ու բոլորիդ լավ հայտնի օֆշորային սկանդալի հետ»։

2018-ին, սակայն, արդեն վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն ուրախ էր, որ «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոց կա»: Իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 26-ին, հայտարարում էր. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց հիմա հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»։

Փաշինյանի՝ այս անգամ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հերթական հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում