Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաշինյանին իշխանությունից վռնդելու երեք սահմանադրական ճանապարհ կա. Էդգար Ղազարյան

«Այս պահին Փաշինյանին իշխանությունից վռնդելու երեք սահմանադրական հիմքեր կան, մենք գնալու ենք բացառապես սահմանադրական ճանապարհով»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ առաջին ճանապարհը Նիկոլ Փաշինյանի գիտակցված հրաժարականն է վարչապետի պաշտոնից:

«Մենք պատրաստ ենք նրա հետ խոսել, բացատրել, որ նա մեր ժողովրդի ամենամեծ թշնամին, պատուհասն է, մարդ է՝ կարող է հասկանա»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ տարբերակը իրավականն է, որը մինչ այժմ գործի չի դրվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանցավոր անգործության հետևանքկով:

«Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով իրականացրել է պետական դավաճանության և այլ ենթադրյալ հանցագործություներ և գլխավոր դատախազը որևէ գործուն քայլ չի ձեռնարել զոհված զինծառայողների ծնողների դիմումի գործով նրան որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը խոստովանական ցուցմունք է տվել, որ թշնամուն է փոխանցել ռազմական բնույթի հույժ գաղտնիք համարվող տեղեկաություններ՝ ականապատ դաշտերի քարտեզներ, այդ հանցագործությունը կատարել է երկու անգամ և դրանով օգնել է թշնամուն դիրքավորվել ՀՀ-ի և Արցախի սահմաններից դուրս և իրականացնել նոր ռազմական գործողություններ մեր ժողովրդի և պետության դեմ»,-ասաց բանախոսը և հավելեց. «200 դոլարով ֆեյսբուքով սիրուն աղջկա պրոֆիլին տեղեկություն փոխանցած մարդուն դատում են, բայց միլիոնավոր դոլարենր արժեցող ռազմական հույժ գատնի տեղեկությունը թշնամուն փոխանցած և այդ մասին ինքնախոստովանական ցուցմունք տված անձը դեռևս գտնվում է անազատության մեջ, ինչը նոր վտանգներ է պարունակում պետության հար»:

Ղազարյանը նկատեց, որ 44 օրյա պատերազմում ռազմական դրություն է հայտարարվել, բաց ոչ պատերազմ, ինչը նշանակում է, որ Փաշինյանը չի համարվել գերագույն գլխավոր հրամանատար, բայց պատերազմի ժամանակ իր կնոջ հետ գտնվել է բունկերում և տարբեր հրամաններ տվել:

Փաշինյանին հեռացման սահմանադրական երրորդ տարբերակի հիմքերը, ըստ Էդգար Ղազարյանի, առաջացել է այս տարվա օգոստոսի 2-ից՝ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առաջին տարելիցից հետո, երբ իրավական կարգավորումներով ԱԺ պատգամավորների 1/3-ը իրավունք ունի վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերեն, ինչի համար, ըստ Սահմանադրության նրանք պետք է ունենան վարչապետի թեկնածու, բայց երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն հայտարարել վարչապետի թեկնածուի մասին:

Ղազարյանը հայտնեց, որ ունի գաղափար վարչապետի թեկնածուի վերաբերյալ, բայց այսօր այդ մասին չի հայտարարի:

Նա հավանական համարեց ՔՊ խմբակցության պատգամավորների որաշ մասի միացումը իմպիչմենտին, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորը որոշում է կայացնում անհատապես, ոչ թե խմբային: