Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փաստ». Աշխարհում պատահականորեն պրոհայկական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ

«Փաստ» թերթը գրում է.

«Մեծ հաշվով, այնպես չէ, որ մեզ աջակցող չկա, հարցն այն է, որ աջակցություն ստացող չկա: Այս կարծիքին է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: «Կան երկրներ, որոնց դուր չի գալիս թուրքական ագրեսիվությունը, և շատերը հասկանում են, որ դա նաև իրենց դեմ է ուղղված: Ցանկության դեպքում ուժեղ կոալիցիա կարելի է ստեղծել, ուղղակի դրանով պետք է զբաղվել»,- «Փաստի» հետ զրույցում նշում է քաղաքագետն ու հավելում, որ եթե Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում, աշխարհում պատահականորեն պրոհայկական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ:

«Ըստ այդմ, եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք: Երբ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից հերթական գրեթե պատերազմը սանձազերծվեց, ՀՀ իշխանությունները միանգամից դա օգտագործեցին ՌԴ-ի դեմ: Խոսվեց այն մասին, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու արևմտյան միջնորդությամբ ստորագրի «խաղաղության պայմանագիրը», ինչը կնշանակի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն: Այստեղ հայկական շահն ընդհանրապես ներկայացված չէր, և կրկին ՌԴ-Արևմուտք պայքարի մասին էր:

Հայաստանը պայքարի դաշտ է դառնում, և ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն դեմ չեն նշվածին, այլև հենց իրենք են նախաձեռնողը»,-ասաց Միքայել յանը: Նրա կարծիքով, խնդրի լուծման հիմքը միայն ճիշտ դիվանագիտությունը, բանակի վերաա րդիականացումը կլինի. «Իսկ այսօրվա մանր-մունր բարեփոխումները նշանակում են, որ իշխանությունները սպասում են, թե երբ է Ադրբեջանն իր օրակարգն իրականացնելու»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում