Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստաբան. Այս պահին հայտնի չէ 15 զինծառայողների մահվան բուն պատճառը

«Այս պահի դրությամբ դեռևս  հայտնի չէ զինծառայողների մահվան բուն պատճառը»,-լրագրողների հետ հանդիպմաը հայտարարեց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա  ստանձնել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։

Փաստաբանն այսօր ասուլիս է հրավիրել՝ նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ։

Նորիկյանն ասաց՝ այս պահին չկա զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։

Ներկայացնելով դեպքի վերաբերյալ տուժողների ու իր ընդհանրական կարծիքը՝ փաստաբանը նշեց.

«Նրանց հետ տեղի ունեցած զրույցների, տարիներ շարունակ Զինված ուժերում նման դեպքերի փաստերով հարուցված գործերի ուսումնասիրությունների արդյունքում եկել են համոզման, որ նման ողբերգությունը զինված ուժերում կադրային սխալ քաղաքականության, ինչպես նաև ԶՈՒ հայեցակարգային զարգացման, ռազմավարական մտածողության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, արժեհամակարգային ճգնաժամի, ոչ ֆորմալ ինստիտուտների գոյության, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության, սրտացավության, պատասխանատվության, օրոֆեսիոնալիզմի բացակայության, ինչպես նաև խտրականության, անպատժելիության, սոցիալական անարդարության ու վերջին հաշվով անտերությանհետևանք է»։