Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստաբանն ի գիտություն «Դավինչի» ընկերության հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիների

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

««Դավինչի» տուրիստական ընկերության տնօրենի և աշխատակիցների հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիներին տեղեկացնեմ, որ թիվ ՍնԴ/3222/04/21 սնանկության գործով Դատարանը 16.11.2022 թվականի որոշմամբ բավարարել է ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի միջնորդությունը և թույլատրել է ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար բանկում գրավադրված՝ տնօրենին պատկանող անշարժ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել։

Նշված վաճառքի գործընթացն ապօրինի է, քանի որ քրեական վարույթով քննիչի որոշմամբ կալանք է դրված այդ գույքերի վրա, ինչի մասին տեղեկացված է եղել նաև սնանկության գործով կառավարիչը։

Ինձ լիազորած 20 տուժողների անունից նշված ապօրինության կապակցությամբ դիմելու եմ ՀՀ գլխավոր դատախազություն-ը, մյուս տուժողներն իրենց օրինական շահերը պետք է ներկայացնեն ինքնուրույն»։