Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փաստաբանների ֆլեշմոբը. #պաշտպանումեմ

Փաստաբանները ֆեյսբուք սոցիալական ցանցում ակցիա են իրականացնում՝ պաշտպանելով դատավորի խոսքի ազատությունը։

Ակցիային միացել են հայտնի փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, ինչպես նաև Արսեն Բաբայանը, Դիաննա Գրիգորյանը, Հովսեփ Սարգսյանը , Դավիթ Ավագյանը և այլք։

«#պաշտպանումեմ

Պաշտպանում եմ դատավորի խոսքի ազատությունը
Ես՝ փաստաբան Երվանդ Վարոսյանս (արտոնագիր 776), ուսումնասիրելով դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչների հրապարակած՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը՝ հայտարարում եմ.

1/ միջնորդության փաստական հիմքը կազմող դատավորի հրապարակային խոսքն ակնհայտորեն տեղավորվում է արտահայտման ազատության՝ միջազգային չափորոշիչներով դատավորին թույլատրված սահմաններում։


2/ այդ պայմաններում արդարադատության նախարարի միջնորդությունը դատավորի նկատմամբ գործադիրի կարգապահական լիազորության չարաշահում է և ինքնին ոտնձգություն է Սահմանադրական հիմնարար արժեքների, հատկապես՝ խոսքի ազատության, դատավորի անկախության, իշխանությունների տարանջատման նկատմամբ։

Փաստաբան գործընկերներիս կոչ եմ անում ծանոթանալ միջնորդությանը և այս գնահատականը կիսելու դեպքում միանալ սույն հայտարարությանը՝ ինձ նշելով առանձին գրառում կատարելու կամ այս գրառման տակ մեկնաբանություն թողնելու ձևով։ Խնդրում եմ նշել արտոնագրի համարը ևս։


Շնորհակալ եմ»։