Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փնթի պետական կառավարումը ահաբեկչությունից ավելի ծանր հետևանքների է բերում. Հովհաննես Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ շատերը ակամայից` չգիտակցված, մասնակից են դառնում համապատասխան պետական մարմնի պատասխանատվությունից խուսափելուն, հարկ եմ համարում այստեղ մեջբերում անել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (կարճ՝ տեսչական մարմին) կանոնադրությունից հետևյալ հատվածը.

Գլուխ III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Տեսչական մարմնի լիազորություններն են.

1) հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում`

թ.  կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքի, շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցումը` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար.

Այսինքն, այս տեսչական մարմնի կանոնադրությունը հստակ ասում է, որ լիազորված են իրականացնել. «շենքերի և շինությունների շահագործման ամբողջովին կամ մասնակի դադարեցում` հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և (կամ) մարդկանց անվտանգության համար»:

Փաստացի, սույն տեսչական մարմնի կողմից արձանագրվել են էական խախտումներ, և տնտեսավարողի գործունեության դադար չի եղել, որի լիազորությունը ունեին և պարտավոր էին անել: Հետևաբար, թիվ մեկ պատասխանատուն հենց այս տեսչական մարմինն է, հետո նոր տնտեսավարողը:

Հ.Գ. Ահաբեկչության վարկածի ջատագովները չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի մեծ արջի ծառայություն են մատուցում փնթի պաշտոնյաներին՝ խուսափելու պատասխանատվությունից:

Պետք է հասկանալ, որ փնթի պետական կառավարումը ահաբեկչությունից ավելի ծանր հետևանքների է բերում. ինքնին, փնթի կառավարումն է, որ կարող է ահաբեկչությանը ծնունդ տալ:

Ոնց հասկանում եմ, մենք դասեր չենք քաղել պարտված պատերազմից, ինչի գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, փնթի կառավարումն էր, եթե ոչ` միտումնավոր չկառավարումը: