Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փոխարտգործնախարար Վահանը ո՞վ է. ուսում չստացած, բանակից խուսափած, ցածր ինտելեկտի տեր մի մարդ». ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի համոզմամբ՝ Վարդենիսում 15 զինծառայողին ոչ ուղիղ իմաստով հրդեհել է ՀՀ իշխանությունը:

«Ես վստահ եմ, որ եղել է դժբախտություն, ոչ թուրքերն են եկել վառել, այլ վառել է այս իշխանությունը: Ոչ թե գնացել, կրակ են արել, այլ այն կացարանում, որտեղ զինվորներն են գտնվել, ինչ գործ ունի այդտեղ զինվորը, ինչ զինվորական օբյեկտ է դա, ինչ անվտանգության նորմեր էին: Կոչ եմ անում բանակում ծառայող զինվորների հարազատներին գնան, տեսնեն ինչ պայմաններում են իրենց տղաները ծառայում ու եթե տեսնեն նման բան, այս իշխանությունների օձիքից բռնեն, ասեն՝ նորմալացրեք: Նոր տարվա զիզիբիզիի վրա ծախսած գումարով, իմ հաշվարկներով, մենք 35 առաջնագծային դիրք կկարգավորեինք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Մալաթիա տոնավաճառը փակելու շուրջ ստեղծված աղմուկին՝ պատգամավորը նկատեց, որ մի քանի օրից էլ ոչ մեկ Մալաթիայի տոնավաճառի խնդրի մասին չի խոսելու. «Որովհետեւ Սուրմալուի էն երեխուն հիշո՞ւմ ենք, էն հինգ տարեկան սիրուն երեխեն, էն հղի կնոջ երեխեն, մենք՝ որպես հասարակություն, բռնե՞լ ենք այս իշխանությունների օձիքը, ասել՝ ով է, ուր է պատասխանատուն, ով է թույլ տվել, ով չի գնացել ստուգումներ իրականացնի: Մենք այդ զոհերին էլ մոռացանք»:

Պատգամավորը անդրադարձավ նաեւ նորանշանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի նշանակմանը. «Ինչ-որ Վահանին նշանակել են փոխարտգործնախարար: Հասարակությունը ինչո՞ւ է լռում: ժողովո՛ւրդ, դուք հասկանո՞ւմ եք՝ Վահանը ով է, Վահանը դասերից անհարգելի բացակայած, ուսում չստացած, բանակից խուսափած, իբր գիտությամբ զբաղվելու,բայց գիտությամբ չզբաղված ու ցածր ինտելեկտի տեր մի մարդ: Գնալու է նստի, օրինակ, Լիտվայի փոխարտգործնախարարի մոտ, Լիտվայի փոխարտգործնախարարը զանգելու է ինչ-որ մի տեղ ու ասի՝ էս հայերը շատ անլուրջ ժողովուրդ են: Հիմա ակտիվ խոսակցություններ են պտտվում, որ ՄԻՊ-ը հրաժարական է տվել, որ նշանակվի արտաքին հետախուզության պետ, մենք դա էլ ենք հանդուրժելու, որովհետեւ մի հատ հեշտ միտք ունենք՝ դե որ Նիկոլն է վարչապետ, դե էդ էլ թող լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ