Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն առաջին անգամ մեկնարկել է Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը՝ առաջիկայում իրականացնելով իր տեսակի մեջ բացառիկ փորձաքննություններ

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, Կենտրոնում իրականացվող փորձաքննությունների ընդլայնման գործընթացը շարունակելով, սկսել է իրականացնել նաև մշակութաբանական փորձաքննություններ՝ մեկնարկը տալով կերպարվեստի ոլորտին։

Փորձաքննության առարկա կարող են հանդիսանալ գեղանկարչությունը, գծանկարը, վիմատպությունը, քանդակը, սրբապատկերը և այլն։ Մշակութաբանական փորձաքննության այս տեսակը թույլ կտա պարզել՝

  • մշակութային արժեքների իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),
  • գեղարվեստական նշանակությունը,
  • կարևորությունը,
  • անվանումը, վերնագիրը,
  • հեղինակը,
  • վարպետը, արտադրողը, հրատարակիչը,
  • տիպը, ուղղությունը, դպրոցը,
  • ստեղծման ժամանակը,
  • ստեղծման վայրը,
  • նյութը,
  • ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն,բարձրություն, տրամագիծ, քաշ,հարգը)։

Մշակութաբանական փորձաքնության ընթացքում փորձագետը կկարողանա պարզել և հաճախ տրվող հարցերին տալ պատասաններ.

  • արժեքի` իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,
  • արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,
  • արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,
  • արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,

համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը։
Մշակութաբանական փորձաքննությունների բաժնում հետագայում նախատեսվում է իրականացնել նաև արվեստի այնպիսի աննախադեպ փորձաքննություն, ինչպիսին է արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության տեսակները, իրենց հետևյալ ենթատեսակներով՝

  • Կերպարվեստ
  • Դեկորատիվ–կիրառական արվեստ
  • Գիրք–տպագիր ժառանգություն
  • Հնագիտություն
  • Երաժշտական գործիքներ
  • Դրամագիտություն
  • Գորգ