Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 07։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ:

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: