Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պակիստանում մզկիթի պայթյունից զոհերի թիվը հասել է 28-ի

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Հիվանդանոցնեից մեկի ներկայացուցիչ Մոհամմադ Ասիմը հայտնել է, որ վիրավորները դեռևս տեղափոխվում են բժշկական հաստատություն, իսկ նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մոտավորապես ժամը 13.40-ին աղոթքի ժամանակ: Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում մոտ 120 մարդ է եղել, հավաքվածների մեծ մասը ոստիկանության, բանակի և սակրավորների ներկայացուցիչներ են։ Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։

Նշվում է նաև, որ պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի մի մասը, մի շարք ականատեսներ հայտնում են շենքի տանիքի փլուզման մասին։