Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պարոն նախագահ, դուք սխալ եք կամ լավատես. Ռուբեն Մելքոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և հավանական զարգացումներին՝ նշել է. «Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:

Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա կարծում եմ, որ.

– հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները «կառուցողական երկիմաստություն» պարունակող տեքստեր են, որոնք հայկական դիվանագիտության հաջողություններից կարելի է համարել,

– արձանագրությունների տեքստում Հայաստանի համար որևէ կարմիր գծի հատում չկա. ո՛չ Արցախի հարց, ո՛չ Հայոց ցեղասպանության հարց, ո՛չ Կարսի պայմանագիր տերմիններ չկան,

– այդ արձանագրությունները Թուրքիայում առաջացրել էին ինչպես իշխանություն-իշխանություն լարվածություն (վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հայտարարություններն ու քայլերը ակնհայտ իրար հակադիր էին), այնպես էլ իշխանություն-ընդդիմություն բախում:

Հայաստանի ներկայիս դիվանագիտության ձեռքբերումները, հնարավորությունները, կարգավիճակը, մեղմ ասած, զրոյական են և ուղղակի համեմատելու եզրեր չկան 2008-2009 թվականների հետ:

Այնպես որ պարոն նախագահ, կարծելով, որ հիմա Հայաստանը կարող է Թուրքիայի հետ 2009 թ. փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրել՝ Դուք կամ սխալվում եք, կամ Ձեզ համակել է լավատեսության զգացում, որն այնքան բնորոշ չէ Ձեր կերպարին: