Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պարոն Օսկանյանին եւ այլոց գոնե խորհուրդ կտայի նման մտքեր շրջանառելուց առաջ ուշադրություն դարձնել հարցի ասպեկտին»․ Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Վերջերս ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հոդված հրապարակեց, որում դատողական ենթադրություններ է անում, որ ամենայն հավանականությամբ` 2020թ․ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից բացի, կան նաեւ բանավոր պայմանավորվածություններ, որոնք, օրինակ, վերաբերում են ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, սահմանազատման գործընթացում անկլավներն Ադրբեջանի օգտին ճանաչելուն։ Պարոն Օսկանյանը եզրակացնում է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ պետական սահմանին պարբերաբար տեղի ունեցող սադրիչ գործողությունները պայմանավորված են հենց այդ կետերը չկատարելով։ Ձեր մեկնաբանությունը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Գիտեք, տիկին Ստեփանյան․․․դուք ասացիք, որ հոդվածի հիմքում դրված է կանխավարկած եւ դրա հիման վրա է կառուցված վերլուծությունն ու պնդումը։ Հիմա ես առնվազն տարակուսանք ապրեցի, երբ կարդացի դա, որովհետեւ պնդումների, հետեւությունների հիմքում դրված է շատ «թե»-ական մի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ։ Այսի՞նքն։ Իսկ ի՞նչ, եթե նման պայմանավորվածություններ չկան։ Ստացվում է, որ այդ ողջ թեզն անիմաստ բառերի միացություն է՝ հարգանքով հանդերձ այդ անձի հանդեպ։ Իսկ նման պայմանավորվածություններ չկան։ Մենք քանիցս ասել ենք։ Այլ բան, քան գրված եւ ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններն են, չկա»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն այլ պայմանավորվածությունների  մաս չի կազմել եւ չի կազմելու․ «Բայց ձեր հարցը երկրորդ շերտ ունի։ Շարունակաբար փորձում եմ չտրվել գայթակղությանը եւ չանդրադառնալ ներքաղաքական գործոնին, բայց այստեղ չեմ կարող չասել։ Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվ է, թե ՀՀ-ն մի բան է պարտավորվել եւ չի անում, ուստի դա լեգիտիմացնում է իր ագրեսիան ՀՀ-ի հանդեպ։ Գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին եւ այլոց նման մտքեր շրջանառելուց առաջ ուշադրություն դարձնել հարցի ասպեկտին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ