Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պարտվել է «գերագույն գլխավոր հրամանատարը», բայց ոչ երբեք հայ զինվորը

Հայկական բանակը ստեղծվեց Առաջին Հանրապետության օրոք, 1918 թվականին, Կովկասյան կորպուսի հիման վրա և վերածնվեց 1992 թվականին։ Հայաստանի պաշտպանության առաջին նախարարն էր Հովհաննես Հախվերդյանը։ Հայկական բանակը ունեցավ փառահեղ հաղթանակներ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Արցախում… Հայոց բանակը եղել է, կա և կմնա անպարտելի։

2020-ին Հայոց բանակը չի պարտվել,

– որովհետև տղաները կռվել են Ադրբեջանի դեմ, Թուրքիայի դեմ, իսրայելական զենքի դեմ, Ռուսաստանի զանգվածային ոչնչացման զենքի դեմ,

– որովհետեւ կռվել են դավաճանության և սաբոտաժի պայմաններում,

– որովհետեւ Հայոց բանակի ձեռքերը կապված են եղել, և տղաները զրկված են եղել հակաօդային պաշտպանությունից,

– որովհետև եղել են պայմանավորված զանգվածային սաբոտաժի և դավաճանության դեպքեր,

– որովհետև եղել են մոբիլիզացիայի պայմանավորված խափանման դեպքեր։

Պարտվել է գերագույն գլխավոր հրամանատարը, բայց ոչ երբեք ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ։ Հայոց բանակի նոր հաղթանակները դեռ առջևում են։ ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ։ ՀԱՎԵԺ ՓԱՌՔ ՔԵԶ` ՀԱՅ ԶԻՆՎՈՐ։

Վահե Գասպարյան, Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ