Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատանի ծանրորդները մեդալների հարուստ հավաքածու են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից վերջին օրը երկամարտի 206 կգ արդյունքով 81 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Էմմա Պողոսյանը (նկարում):

Եվրոպայի առաջնությունում ավելի վաղ երկամարտի արդյունքով չեմպիոն դարձել էին նաեւ 15 տարեկանների պայքարին մասնակցած 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը՝ 236 կգ արդյունքով եւ  67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ 254 կգ, ինչպես նաեւ ավագ տարիքային խմբից 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 167 կգ եւ նույն քաշային կարգում տղաներից Միքայել Չոլակյանը՝ 182 կգ:

Այստեղ ներկայացված չեն մեր ծանրորդների՝ առանձին վարժություններում նվաճած մեդալները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ