Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան կարող է լինել. Վայոց Ձորի մարզպետ

«Մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան էլ կարող է լինել»,-կառավարության մուտքի դիմաց անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ մարզի սահմաններին իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ադրբեջաական զինուժը գտնվում է ներխուժած հատվածում:

«Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել»,-հայտնեց Գրիգորյանը:

Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը վերադարձել է Ջերմուկ:

Արարատ Գրիգորյանը նաև հայտնեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, հանդիպել են հյուրանոցների տնօրեններին, սակայն վնասի փոխհատուցման գործարկվող ծրագրեր չկան:

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, Վայոց ձորի մարզպետը նշեց, որ նրանց հետ պարբերաբար հանդիպում են և պարզել են, որ նրանք առկա իրավիճակի վերաբերյալ փաստագրումներ են անում: