Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պատիվ ունեմ» խմբակցությունն ապացուցել է՝ ինչքանով է ընդդիմադիր փողոցում․ Հայկ Մամիջանյան

 «Այդ հարցի շուրջ քվերակության հարցում «Պատիվ ունեմ»  խմբակցության որոշում չի եղել, եղել է ազատ քվեարկություն պատգամավորների կողմից»,- Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանելով հարցին, թե տարընթերցումների տեղիք է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության քվերակությունը՝  իշխանության ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածուի՝ Հայկ Գրիգորյանի վերաբերյալ, ինչո՞ւ նման որոշում կայացվեց։

Նա նշեց, որ յուրաքանչյուր պատգամավորի՝  ցանկացած փակ գաղտնի քվեարկություն չէ,  որի դրդապատճառները կարող է ասել մամուլով. «Բայց  վստահեցնում եմ ձեզ և առաջին հերթին մեր ընտրողներին, ովքեր մեզ գործուղել են մեզ ԱԺ, որ թե այդ, թե  ցանկացած քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, որոնց  մասին ցավոք կամ որոշ մարդկանց  պարագայում ի երջանկություն, չեմ կարող բարձրաձայն ասել։

Հարցին՝  դրանք անձնակա՞ն դրդապատճառներ են, Մամիջանյանն ասաց. «Անձնական չեն»։

Հայկ Մամիջանյանը նշեց. «Կարծում եմ՝ «Պատիվ ունեմ»  խմբակցությունը, ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցության յուրաքանչուր պատգամավոր, ապացուցել է, թե ինչպես է  վերաբերվում այս իշխանություններին, ապացուցել է, թե ինչքանով է  ընդդիմադիր փողոցում, այնտեղ, որտեղ  պետք է դա առաջին հերթին ապացուցեր»։