Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պատկերը՝ Չարենցավանում վերահաշվարկից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քիչ առաջ ավարտվեց թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 12 ընտրատեղամասերի վերահաշվարկի գործընթացը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԿԸՀ-ն այս ընտրատարածքում 12 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու դիմում էր ստացել։ Վիճարկվում էին Չարենցավան համայնքում ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներն այս ընտրատեղամասերում։

Հիշեցնենք՝ Չարենցավան համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» 5571 քվե է ստացել՝ պարտվելով, «Միասնական համայնք» դաշինքին, որի ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Նա Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է: Հակոբ Շահգալդյանը Չարենցավանը ղեկավարում է 15 տարի: Նրա գլխավորած ուժը  ստացել էր 6812 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը Չարենցավանում  ստացել է 879 ձայն:

Aravot.am-ի հետ զրույցում թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վովա Սահակյանը հայտնեց․ «Ապրելու երկիր» կուսակցության ձայները 879-ից դարձան 886՝ ավելանալով 7-ով, «Միասնական համայնք» դաշինքի ձայները 6812-ից պակասեց 1-ով՝ դառնալով 6811, ՔՊ-ի ձայները 5571-ից դարձան 5578՝ ավելանալով 7-ով։ «Միասնական համայնք» դաշինքի մեկ պակասած ձայնը անվավեր քվեաթերթիկ էր, այսինքն՝ մեկ անվավեր քվեաթերթիկ գնացել էր այդ ուժին։ Ավելացումների դեպքում էլ անվավեր քվեաթերթիկները համարել ենք վավեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ