Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պետք է աշխատենք, որ Բրյուսելում հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի ունենա, իրավիճակը փակուղային չէ». Էդուարդ Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է: Ընդամենն արձանագրում ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, եւ հայկական կողմն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում: Ադրբեջանի դիրքորոշումը եւ ընդհանրապես գործելակերպն այս տեսանկյունից նորություն չէ: Դա դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում այն փակուղային»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ դեկտեմբերի 7-ին  բրյուսելյան սպասվող հանդիպումը չեղարկելուն, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նա ասաց, որ պետք է աշխատեն, որ հանդիպումը այնուամենայնիվ տեղի ունենա:

Աղաջանյանն ասաց, որ սահմանին իրավիճակը դժվար է գնահատել «հանգիստ»՝ վերջին երկու տարիներին, էսկալացիայի հավանականություն միշտ կա. «Մենք պետք է առաջնորդվենք մեր կողմից առաջ քաշված օրակարգով ու ամեն ինչ պիտի անենք, որ Ադրբեջանը դառնա այդ օրակարգի կրող ու այդ օրակարգի մաս: Մեզ մինչ այս պահը հաջողվե՞լ է դա իրականացել 100 տոկոսով՝ ցավոք, ոչ: Ինչը չի նշանակում, որ մենք պիտի հրաժարվենք մեր ընդունած օրակարգից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ