Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, որտեղ են բացթողումները. Իշխան Սաղաթելյան

«Եթե որևէ մեկին թվում է, որ ԱԺ նիստերի արդյունքով հնարավոր է այս իշխանություններին հեռացնել,  մենք այդպիսի բան չենք ասել, շարունակում ենք պնդել,  որ հնարավոր միակ ճանապարհը ժողովորդական մեծ անհնազանդությունն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ իրենք դուրս էին եկել պայքարի, երկու ամիս ինտենսիվ մնացել են փողոցում, արել են հնարավորն ու անհնարը. «Դիմադրության  շարժումը հստակ ձեռքբերումներ ունեցել է։


Վստահաբար ասում եմ՝ եթե Դիմադրության շարժման այդ ընդզվումը չլիներ,  սրանք վաղուց կապիտուլյացիան ստորագրել էին։

Առնվազն Ալիևի, Էրդողնի հայտարարությունները վկայում են այդ մասին, որ անընդհետ կրկնում են՝ Հայաստանում կան ուժեր, ովքեր խանգարում են  Փաշինյանին ստորագրել այսպես ասած  խաղաղության պայմանագիրը։ Պայքարը պետք է շարունակվի»։

Ընդդիմադիր գործիչը ևս մեկ անգամ հիշեցրեց իրենց օրակարգը՝  կանխել  կապիտուլյացիան, հեռացնել իշխանություններին։

«Առաջին մասով  առնվազն ժամանակացույցը խախտվել է և պայքարը շարունակվում է։


Պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, որտեղ են բացթողումները, ինչ անենք, որ  ավելի արդյունավետ լինի մեր պայքարը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։