Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետք է խաղաղապահներից ճշտել՝ արդյոք ստույգ է Հայկ Խանումյանի փոխանցած տեղեկությունը. Հովհաննես Իշխանյան

«Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում ռեժիսոր, վավերագրող Հովհաննես Իշխանյանն առաջարկեց լրագրողներին դիմել ռուս խաղաղապահներին ու պարզել՝ արդյո՞ք ստույգ է Արցախի Հանրապետության ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի փոխանցած տեղեկությունը, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչությունը մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը պետք է տարհանվեն։

«Հնարավոր է  փորձում են ֆռցնել, որպեսզի բնակիչներն ինքնակամ լքեն գյուղերը։ Անգամ եթե այդպես լինի, պետք է պատրաստվել ինքնապաշտպանության, որպեսզի Բերձորն ու Աղավնոն չհանձնվի, որովհետև եթե հանձնվեն, Հայաստանի կապն Արցախի հետ կտրվում է, նշանակում է, որ որոշակի ժամանակում Արցախն էլ է հայաթափվելու, երկար հեռանկարում՝  Սյունիքն է հայաթափվելու»,- ասել է Հ. Իշխանյանը։