Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Պետք է փոխել ոչ թե Ադրբեջանի անունը, այլ իմիջը». JAMnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

JAMnews. Միլլի Մեջլիսի լիագումար նիստի քննարկումների ժամանակ պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել Ադրբեջանի Հանրապետության անվանումն ու դարձնել «Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն»։ Նրա խոսքով՝ ողջ աշխարհը պետք է իմանա, որ «200 տարի առաջ ադրբեջանական հողերը օկուպացվել են Իրանի ռեժիմի կողմից»։ Այս առաջարկը քաղաքական գործիչների, փորձագետների և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։

Լրագրող Գազանֆար Համիդօղլուի կարծիքով՝ Ադրբեջանի Հանրապետություն անվանումը փոխելու, այն «Հյուսիսային Ադրբեջան» անվանելու առաջարկը նորություն չէ, երեք-չորս տարին մեկ այդ հարցն իր տեղն է զբաղեցնում երկրի հասարակական-քաղաքական օրակարգում։

«Հենց Իրանի հետ հարաբերությունները սրվում են, կամ Հարավային Ադրբեջանում ծայրահեղ դրսևորումներ են լինում, կամ Ադրբեջանում հասարակության ուշադրությունը շատ ավելի կարևոր խնդիրներից շեղելու նպատակ է հետապնդվում, քննարկումներ են սկսվում երկրի անվանափոխության շուրջ»,- ասում է նա։

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին թույլատրելի է օրակարգում ներառել ցանկացած նախաձեռնություն, որը կհուզի Թեհրանին, նույնիսկ ամենաարկածախնդիրները։ Բայց Ադրբեջանի անվանումը լուրջ հասարակական-քաղաքական և իրավական, միջազգային խնդիր է, և եթե կան նման քայլի գնալու ազգային և աշխարհաքաղաքական կարիքներ, ապա փաստարկները պետք է լինեն շատ հիմնավոր։

Այնպիսի փաստարկները, ինչպիսիք են Հարավային Ադրբեջանի հիմնախնդրի առկայության վրա համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելը, հարավային ադրբեջանցիներին մոտիվացնելը, չի կարելի լուրջ համարել, քանի որ այդ աշխատանքը կարելի է անել՝ մնալով Ադրբեջանի Հանրապետություն»։

«Պետք է փոխել ոչ թե Ադրբեջանի անունը, այլ իմիջը»

Ընդդիմադիր ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Իլհամ Հուսեյնը միանշանակ դեմ է պատգամավորի առաջարկին. «Նրանք դեռևս չեն հասկանում, որ պետք է փոխել ոչ թե Ադրբեջանի անունը, այլ իմիջը։ Պետք է երկրի անունից մաքրել կոռուպցիայի, իրավունքների բացակայության, կեղծիքների բիծը։ Պետք է մաքրել ավտորիտարիզմի «դաջվածքը» և ժողովրդավարության դիմանկար նկարել։

Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Ադրբեջանի անունը չորս կողմից շրջապատեք «հյուսիսային» բառով, ոչինչ չի փոխվի։ Ծափահարելով նրան, որ երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի, ինչքա՞ն «քաջ» պետք է լինես, որ առաջարկես անվանումը դարձնել Հյուսիսային Ադրբեջան»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: